top of page

Շոլցը ցանկություն է հայտնել շարունակել բանակցությունները Պուտինի հետ

  • Anews
  • Sep 2, 2022
  • 1 min read

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները շարունակելու ցանկության մասին, գրում է Welt-ը։ Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ սերտ կապի մեջ է Ռուսաստանի ղեկավարի հետ եւ չի պատրաստվում դադարեցնել փոխգործակցությունը։ «Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում՝ երկար սեղանի շուրջ։ Ես նրա հետ բազմիցս խոսել եմ հեռախոսով։ Եւ հստակ կասեմ, որ շարունակելու եմ դա անել»,- պատմել է Շոլցը: Ավելի վաղ կանցլերն արդեն խոսել էր Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության կարեւորության մասին։ Ուղիղ շփումը կարեւոր է, հատկապես՝ ճգնաժամի ժամանակ, ասել է Շոլցը, եւ հենց այդպես նա կարող է հասցնել Մոսկվային Արեւմուտքի դիրքորոշումը։ Այդուհանդերձ, քաղաքական գործիչը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը «տեսանելի ապագայում» հնարավոր չի համարում։

 
 
 

Comments


bottom of page