Շոլցը հնարավոր է համարել Պուտինի հետ Ուկրաինայի հարցով հետագա բանակցությունները

,
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի հարցով հետագա բանակցությունները, հայտնում է DW-ն։ «Մեր նպատակն է, որ Ռուսաստանը դադարեցնի իր ագրեսիվ պատերազմը, իսկ Ուկրաինան պաշտպանի իր ամբողջականությունը»,- Süddeutsche Zeitung թերթին ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Դրա համար «անհրաժեշտ կլինի խոսել,- պարզաբանել է կանցլերը,- Դեռեւս հայտնի չէ՝ դա տեղի կունենա հեռախոսով, տեսակապով, թե երկար սեղանի շուրջ»,- հավելել է Շոլցը: Մոսկվան պետք է «գիտակցի, որ այսպես շարունակվել չի կարող»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Պուտինը պետք է «դադարեցնի պատերազմը, դուրս բերի զորքերը եւ այդպիսով փոխըմբռնման հնարավորություն ստեղծի»։ Գերմանիայի կանցլերը նաեւ մատնանշել է «էսկալացիայի մեծ հավանականությունը մարտի դաշտում Ռուսաստանի անհաջողությունների լույսի ներքո»: Դեկտեմբերի սկզբին Շոլցն ու Պուտինն առաջին հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի կեսերից հետո։ Կանցլերը պնդել է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիվանագիտական լուծման հասնել։ Ընդ որում, Շոլցը ո՛չ այս, ո՛չ հաջորդ ձմռանը չի սպասում գազային ճգնաժամ Գերմանիայում։ Բեռլինն ակնկալում է, որ արդեն իսկ մեկնարկած աջակցության պետական միջոցառումների շրջանակներում հատկացված գումարներով հնարավոր կլինի «մեղմացնել բարձր գները այս եւ հաջորդ ձմռանը»։
Comments