top of page

Շոլցը հայտարարել է Ռուսաստանի գազից, նավթից և ածուխից Գերմանիայի անկախացման մասին

  • Anews
  • Mar 16, 2023
  • 1 min read


Գերմանիան անկախացել է Ռուսաստանի գազի, նավթի եւ ածխի մատակարարումներից, եւ դա չի հանգեցրել տնտեսական ճգնաժամի։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։«Մենք ապահովել ենք մեր անկախությունը Ռուսաստանի գազի, ածխի եւ նավթի մատակարարումներից։ Մեկ տարի առաջ ոչ ոք չէր սպասում, որ մենք տնտեսապես հեշտությամբ կհաղթահարենք մի իրավիճակ, երբ այլեւս գազի մատակարարում Ռուսաստանից Գերմանիա եւ Եվրոպայի շատ մասեր չի իրականացվում»,-ասել է նա։Հարցազրույցում Շոլցը նաեւ հայտարարել է, որ Արեւմուտքը պատրաստ է հակամարտության ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել: Սակայն, նրա կարծիքով, դրա ժամանակը դեռ չի եկել։ Նա խաղաղ բանակցությունների հիմք է համարել ռուսական զորքերի դուրսբերումը։

 
 
 

Comments


bottom of page