Շոլցը՝ ԱՄԷ-ից բնական հեղուկ գազ գնելու բանակցություններում առաջընթացի մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասել է, որ առաջընթաց է տեսնում Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) բնական հեղուկ գազ (LNG) եւ դիզելային վառելիք գնելու շուրջ բանակցություններում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Գերմանիան, որը մինչեւ վերջերս մեծապես կախված էր Ռուսաստանից գազի մատակարարումից՝ ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո փորձում էր դիվերսիֆիկացնել իր էներգակիրների մատակարարումները: Շոլցը, ով գերմանական արդյունաբերական ղեկավարների հետ երկօրյա այցով գտնվում է Պարսից ծոցի տարածաշրջանում, չի հայտնել ԱՄԷ-ի հետ բանակցությունների մանրամասները: «Մենք պետք է համոզվենք, որ աշխարհում LNG արտադրությունը բավականաչափ զարգացած է, որպեսզի առկա բարձր պահանջարկը հնարավոր լինի բավարարել առանց Ռուսաստանում առկա արտադրական հզորություններին դիմելու», - ասել է նա լրագրողներին: Շաբաթ օրը Շոլցը Ջիդայում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բն Սալմանի հետ։ Ավելի ուշ՝ կիրակի օրը, նա կմեկնի Կատա
Comments