top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՇՄ նախարարությունում քննարկվել է «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման հարցը


Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Սևան ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը, որի ժամանակ, մասնավորապես, քննարկվել է «Սևան» ազգային պարկի սահմանների վերանայման հարցը: Նախարարությունից հայտնում են, որ շրջակա միջավայրի նախարարության պատվիրակմամբ կառավարման պլանի մշակումը «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ ծրագրի մաս է և իրականացվում է «Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ (Հայաստան), Սոլյուտոն ՍՊԸ (Հայաստան), DHP Conservation Ltd. (Չեխիա), NaravaNarave d.o.o (Սլովենիա) կոնսորցիումի կողմից։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից։ Այն ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Համառոտ զեկույցների միջոցով նախարարին է ներկայացվել արդեն իսկ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն։ Քննարկվել են այդ ընթացքում գույքագրված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Հիշեցնենք, որ «Սևան» ազգային պարկի կառավարման նախորդ պլանը մշակվել է 2007 թվականին, որն այլևս չի թարմացվել։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկի սահմանների վերանայման և սահմանազատման աշխատանքների հիմնական սկզբունքների, համայնքների կադաստրային քարտեզների վերադրման, ազգային պարկի տարածքում անտառային հողերի ներառման և տարածքների միջև առկա կտրտվածության հնարավորինս վերացման վերաբերյալ հարցեր։ Գործընթացը գտնվում է նախարարության անմիջական ուշադրության կենտրոնում, առաջիկայում նախատեսված են առավել ներառական կազմով հանդիպումներ։

0 comments

Comments


bottom of page