Search

Շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշն աճել է


2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602

տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: 2018 թվականի նույն

ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը

Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով:

Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների

հիվանդացության ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ: Վերլուծելով 2019 թվականին արձանագրված շմոլ գազով թունավորումների դեպքերն ըստ

պատճառների, կարելի է փաստել, որ դրանց գերակշիռ մասն արձանագրվել է գազի ջրատաքացուցչի, գազի

կաթսայի անսարքության, վատ օդափոխության, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի

անջատված լինելու պատճառով, նաև բնակչի անփութության հետևանքով:Շմոլ գազի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով

առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս`

 գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես դուրս գալ մաքուր օդի

և օդափոխել տարածքը,

 եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,

 ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը` օդում շմոլ գազ

հայտնաբերելու դեպքում,

 բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,

 գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը

չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,

 խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս` անպայման համոզվել արդյոք

օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե ոչ,

 գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը

 եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում՝

անպայման դիմել բժշկի։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia