top of page
Search

Շիրակում կասեցվել է երկու դպրոցի ճաշարանների արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և «Հարթաշենի հիմնական դպրոց» (Շիրակի մարզ, գ. Հարթաշեն) ՊՈԱԿ-ներում: ՍԱՏՄ-ից հայտնում են՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ Հարթաշենի դպրոցի ճաշարանը ապահովված չէ ձեռքերի համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ, արհեստական օդափոխության համակարգով, սառնարանը գտնվում է անսարք վիճակում: Իսկ Գյումրու թիվ 10 դպրոցի ճաշարանի պատերը չեն ունեցել հարթ մակերես, հեշտությամբ լվացվող նյութերից չեն, ապահովված չեն եղել անձնակազմի համար հանդերձարաններով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք ջրի ապահովմամբ: Երկու դպրոցների հանրային սննդի օբյեկտների արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

 
 

Comments


bottom of page