top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք


Շիրակի մարզում օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք: Օգոստոսի 29-ի ժամը 11.00-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը Շիրակի մարզում:


Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։ 62 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք։

0 comments

Comments


bottom of page