top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ, դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ԿԳՍՄ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի ուղեկցությամբ: Հյուրերին ներկայացվել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը: ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

0 comments

Comments


bottom of page