top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Շատ մարտահրավերներ մնում են չլուծված. Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն. Տ. Կլաար


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է անցած շաթվա վերջին Բաքու կատարած այցին: «Մի քանի միտք անցած շաբաթվա վերջին Ադրբեջան կատարած այցի արդյունքների վերաբերյալ.

  1. Ադրբեջանի նախագահի կարևոր հանձնառությունը ԵՄ կողմից աջակցվող ձևաչափին.

  2. Շատ մարտահրավերներ մնում են չլուծված: Ադրբեջանից և Հայաստանից պահանջվում է զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու և համապարփակ կարգավորման հասնելու համար», - թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵՄ պաշտոնյան:


0 comments

Comments


bottom of page