Search

Շատ կարեւոր էջ ենք շրջում. Լենա Նազարյան



Մի շատ կարեւոր էջ ենք շրջում. երեկ եւ այսօր կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնում է անցյալ տարվա աշխատանքի արդյունքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նա, նաեւ ընդգծել է. «Ամբողջ զեկույցից ուզում եմ հատուկ առանձնացնել միայն հետեւյալը. – 2019թ.-ի ընթացքում Ադրբեջանից բռնագաղթած եւ մոտ 30 տարի անօթեւան մնացած 297 ընտանիքներին բնակարան տրամադրելու ուղղությամբ ահռելի աշխատանք է տարվել: Անցյալ տարվա բյուջեով (1.5 մլդ ՀՀ դրամ) 112 ընտանիք արդեն ընթացիկ տարում ստանում է բնակարանների վկայականները եւ այս տարի եւս 185 ընտանիքի բնակարանային կարիքների համար նախատեսված է 2.1 մլդ ՀՀ դրամ բյուջե: – Երկրաշարժի հետեւանքով անօթեւան 453 ընտանիքից 227-ի բնակարանային խնդրի լուծման համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 միլիարդ դրամ: Իսկ այսօր կառավարության նիստում տրամադրեց 2020թ.-ի բյուջեով նախատեսված եւս 3 մլրդ ՀՀ դրամը՝ այսպիսով ամբողջությամբ կատարելով պետության պարտավորությունն այդ ընտանիքների նկատմամբ: -Մեկնարկել է նաեւ մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով կառավարության որոշմամբ անցած տարի հատկացվեց 1.9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն 133 անձ ստացել է բնակարան ձեռք բերելու վկայական, որի խոստումը ստացել էր դեռ 2003թ.-ին: Այս բոլոր նշածս հանրային խմբերի անտունությունը մեր երկրի տասնամյակներով կեղեքման եւ հաստատված անարդարության նշանն էր»:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia