Նևրոզների կլինիկան հաջորդ տարի պետպատվեր չի ստանա, և նախագիծը չընդունվելու դեպքում կգնա լուծարման.
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: Հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը տեղեկացրեց, որ նախագիծը վերաբերում է նրան, որ այս օրենքի փոփոխությամբ առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ, որ առողջապահական պրոֆիլի հիմնարկների ժամանակ կառավարությունն ինքը որոշի, թե դա պահպանվում է, թե չի պահպանվում, քանի որ գործող կարգով առողջապահական պրոֆիլը պարտադիր պահապանվում է: «Առաջին նիստում ասացինք, որ այս նախագիծը ԱԺ-ի դերը փաստացի նվազեցնում է և առաջարկեցինք երկու ամիս ժամկետով հետաձգել և գտնել ճկուն լուծում, սակայն նախագիծը թարմացված ձևով չի ներկայացվել և մեկ անգամ էլ ընդառաջ գնացինք և որոշեցիք քվեարկությունը հետաձգել: Հիմա մենք քննարկում ենք կարծես էլի նույն նախագիծը»,-ասաց նա:
Նախագծի զեկուցող, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը նշեց, որ թվով հինգ ընկերություններից չորսի դեպքում պրոֆիլի պահպանման խնդիր չկա և օրինակ` Նևրոզների կլինիկան պրոֆիլի պահպանման հետաքրքրություն չունի, և ներկայացնելու են մասնավորեցման, հակառակ դեպքում` գնալու է լուծարման, քանի որ մյուս տարի պետպատվեր չի լինելու:
«Եթե չենք ընդունում այս նախագիծը, ապա գնալու ենք այս ընկերությունների լուծարման»,-ասաց նա:
Commentaires