Search

Նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ միտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում գերիների վերադարձին


«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում»։

Ասածս չափազանցություն չէ, բառիս բուն իմաստով, Փաշինյանը զարմացած հարցնում էր իրեն հարց ուղղած պատգամավորին, թե չի հիշում, որ նախկինում, ԱԺ հարթակում, գերիների վերաբերյալ հարցադրումներ հնչեր։

Ավելին՝ վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել Հայաստան, քան նախկինում։

Բնականաբար Փաշինյանը գիտակցում է այս պատերազմի արդյունքում և դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիությունը, սակայն նպատակաուղղված ձևով հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում։

Ասում եմ՝ մի հատվածին, որովհետև շատերը վաղուց ոչ հավատում են, ոչ էլ վստահում ոչ միայն Փաշինյանի խոսքին, այլ առհասարակ պաշտոնական տեղեկատվությանը։

Գերիների ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ այդպիսի ինքնավստահ խոսք է հնչեցում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգության է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5 հազարից ավելի մարդու մահվան, հազարավոր մարդկանց վիրավորվելու, անհետ կորելու և ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն և մեղավորն է։

Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ միտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում․ չկա հիմնավորում, չկա հիմք, առհասարակ, չկա տրամաբանված խոսք»։

ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաև մեր ամրությունից. Վազգեն Մանուկյան

Հաջորդ հանրահավաքը կլինի մարտի 3-ին, ժամը 16-ին. Բաղրամյան պողոտան փակ է մնալու

Մարուքյանը Փաշինյանից ապացույց է պահանջում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

Ադրբեջանի հրաժարումը ռազմագերու կարգավիճակ տալ գերեվարված հայ զինվորներին՝ իրավունքի կոպիտ խախտում է

Այն, ինչ այսօր կատարվում է Երևանի գլխավոր հրապարակում, այլ եզրահանգման հնարավորություն չի թողնում

Սահմանի ողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: