Search

Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Նուբարաշեն վարչական շրջանում ներկա են գտնվել «Տարեցների խնամքի ցերեկային կենտրոն»-ի բացմանը: «Նուբարաշենի պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տարածքում գտնվող շինությունը 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել էր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ին՝ կենտրոն հիմնելու համար: Շինության նորոգումը հնարավոր է դարձել Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ու ֆրանսիական Առնուվիլի քաղաքապետարանի համագործակցությամբ և ֆինանսական աջակցությամբ: Ի դեպ, Նուբարաշենն ու Առնուվիլը համագործակցում են գործընկերության հուշագրի շրջանակում, իսկ այս գաղափարի իրականացմանը նպաստել է նաև ծնունդով նուբարաշենցի, ներկայում՝ Առնուվիլի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը: Կենտրոնի և կից գործող բարեգործական ճաշարանի հիմնական նպատակն է աջակցել տարեց, հաշմանդամություն ունեցող կամ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված անձանց՝ ապահովելով նաև տաք սնունդով: Հաստատության հատուկ որակավորված մասնագետները տարեցներին կմատուցեն առողջապահական, սոցիալական, հոգեբանական ծառայություններ, կապահովվի նրանց ժամանցն ու որոշակի զբաղվածությունը: Թվով մինչև 80 շահառուների համար կառուցված տարեցների խնամքի ցերեկային կենտրոնը՝ բարեգործական ճաշարանով հանձնվել է «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի շահագործմանը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia