Նոր Ջուղայում ի զորակցություն Արցախի՝ հանրահավաք է անցկացվել

Իրանի Սպահան նահանգի Նոր Ջուղա քաղաքում ի զորակցություն Արցախի եւ արցախահայության, հայ համայնքը հանրահավաք է անցկացրել։ Այս մասին հաղորդում է «Արցախինֆո» թելեգրամյան ալիքը։ Հիշեցնենք՝ փետրվարի 20–ին Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձն էր։ Արցախի Հանրապետությունը 75-րդ օրն է՝ շրջափակման մեջ է։ 2022 թվականի դեկտեմբերի 12–ից, ադրբեջանցիները փակել են Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Գորիս–Ստեփանակերտ մայրուղին։
Comments