Նոր որոշում. արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժները ևս կատեստավորվեն և լրավճար կստանան
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում հաստատեց պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ՀՀ պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը:Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նիջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի՝ ըստ մարզաձևերի, ուղղությունների, առարկաների գիտելիքների իմացության աստիճանի գնահատումն ու դրա արդյունքում վերջինիսլրավճարի տրամադրումն է։2021/2022 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել են 5099 ուսուցիչներ (76.8%-ը՝ կանայք), որոնց 42.6%-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն:Մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2104 մարզիչ-մանկավարժներ, նրանցից (324-ը` 15.4%-ը՝ կանայք):Մանկվարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է նոր մասնագետների՝ համակարգ մուտք գործելուն:Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և լրավճարի տրամադրման միջոցով կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կխթանի արական սեռի մանկավարժների մուտքը արտադպրոցական ուսումնական հաստատություններ։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճարհետևյալ տրամաբանությամբ․Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138.300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 100 հազար դրամ):Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111.500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 80 հազար դրամ):Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80.600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար (հարկերը հանած կկազմի 60 հազար դրամ):Կամավոր ատեստավորման գործընթացի իրականացման տեղեկանք.Կամավոր ատեստավորումն անցկացվելու է նախապես կազմված ժամանակացույցին համապատասխան․1) 2023 թվականից սկսած ատեստավորումն իրականացվելու է մարզադպրոցներում դասավանդող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ինչպես նաև ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսության (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողների համար։2) 2024 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվելու է նաև մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողների համար։ 3) 2023 թվականից սկսած ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, ով լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։Դիմումների ընդունումը կսկսվի մարտի 15-ից, դիմումներն ընդունվելու են էլեկտրոնային տարբերակով:
Comentários