Search

Նոր Զելանդիայում եւ Նիգերիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը



Նոր Զելանդիայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Նրա խոսքը փետրվարի 28-ին մեջբերում Է The New Zealand Herald թերթը:

«Կորոնավիրուսով վարակված մարդը Օքլենդ Է ժամանել փետրվարի 26-ին»,-հավելել Է նա:

Հիվանդացած 60-ամյա տղամարդը փետրվարի 26-ին Թեհրանից Բալիով Օքլենդ Է ժամանել Emirates ավիաընկերության չվերթով: Ժամանելու օրը նա շնչուղիների վիրուսային ինֆեկցիայի ախտանիշներով դիմել Է քաղաքային հիվանդանոցի անհետաձգելի օգնության բաժանմունք, որտեղ ավելի ուշ հոսպիտալացվել Է նաեւ նրա ընտանիքը՝ անալիզներ վերցնելու համար:

Ավելի ուշ երկրի երկրի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտնել Է, որ պացիենտի ընտանիքի անդամների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել: Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան ծանուցումը փետրվարի 28-ին հրապարակվել Է Twitter-ում գերատեսչության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Առողջապահության դաշնային նախարարությունը հաստատել Է կորոնավիրուսով վարակման դեպքը: Այն հաստատվել Է Լագոսի նահանգում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել Է The Nationсо թերթը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ, հիվանդությամբ հոսպիտալացվել Է Միլանից ժամանած Իտալիայի մի քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia