top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նոր Զելանդիայում երրորդ օրը շարունակ ջրհեղեղներ եւ սողանքներ են


Նոր Զելանդիայի հյուսիսային կղզում կրկին հորդառատ անձրեւներ են տեղացել՝ պատճառ դառնալով սողանքների եւ ջրհեղեղների․ զոհերի թիվը հասել է չորսի, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: Ուրբաթ օրվանից ի վեր հորդառատ անձրեւների տակ գտնվող 1,6 միլիոն բնակչություն ունեցող Օքլենդը շարունակում է արտակարգ դրության ռեժիմով ապրել: MetService-ը նախազգուշացրել է կիրակի եւ երկուշաբթի սպասվող ավելի խիստ եղանակի մասին հյուսիսային կղզում: Արտակարգ իրավիճակի կիզակետը տեղափոխվել է հարավ, իսկ Ուայտոմո շրջանում, որը գտնվում է Օքլենդից մոտ 220 կմ հեռավորության վրա, շաբաթ ուշ երեկոյան արտակարգ դրություն է հայտարարվել: Կիրակի օրը ոստիկանությունը հայտնել է, որ իրենք օգնում են երթեւեկության կառավարմանը եւ ճանապարհների փակմանը տարածաշրջանում այն ​​բանից հետո, երբ հորդառատ անձրեւները «առաջացրել են բազմաթիվ սողանքներ, ջրհեղեղներ եւ վնասել ճանապարհները»: Ոստիկանությունը հայտնել է, որ «զանգվածային ջրհեղեղ» է եղել նաեւ մոտակայքում գտնվող Պլենտի ծովածոցում, ինչպես նաեւ սողանք, որի հետեւանքով տուն է ավերվել: Իշխանությունները կիրակի օրը հայտնել են, որ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, եւ հարյուրավոր տներ՝ առանց ջրի:

0 comments

Comments


bottom of page