top of page

Նոր Զելանդիայում արեւադարձային ցիկլոնի ժամանակ 23 մարդ է կորել

  • Anews
  • Feb 24, 2023
  • 1 min read


Նոր Զելանդիայի ոստիկանությունը չի կարողացել պարզել «Գաբրիել» արեւադարձային ցիկլոնի հետեւանքով առաջացած ամպրոպների եւ ջրհեղեղների հետեւանքով 23 անհետ կորածների գտնվելու վայրը: «23 անհետ կորածների հետ կապ հաստատելը մնում է առաջնահերթություն ոստիկանության համար, եւ մենք աշխատում ենք հնարավորինս արագ՝ օգտագործելով մի շարք տարբեր մեթոդներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Անցած մեկ օրում ոստիկանությունն իրականացրել է 443 կանխարգելիչ միջոցառում։ Ոստիկանությունը նշել է, որ 13 մարդ ձերբակալվել է տարբեր իրավախախտումների համար։ «Գաբրիել» ցիկլոնը, որը մոլեգնել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, նրա կենտրոնական եւ հարավ-արեւելյան շրջաններում զանգվածային հեղեղումների եւ սողանքների պատճառ է դարձել: 11 մարդ զոհվել է, եւս 23-ը համարվում է անհետ կորած։ Ավելի քան 10 հազար մարդ տարհանվել է հեղեղված բնակավայրերից, բնակավայրերի մի մասը կտրված է մատակարարումից, կղզու շուրջ 250 հազար բնակիչներ մի քանի օր մնացել են առանց էլեկտրականության եւ կապի:

 
 
 

Comments


bottom of page