top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նոր Զելանդիայի վարչապետը ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել վերացնել վետոյի իրավունքը



Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել`վերացնել իր մշտական ​​անդամների համար վետոյի իրավունքը: «Վետոն պետք է հանվի, մշտական ​​անդամները պետք է կատարեն իրենց պատասխանատվությունը՝ հանուն խաղաղության եւ անվտանգության, այլ ոչ թե հետապնդեն ազգային շահերը», - ասել է Արդերնը։ ՄԱԿ-ի համակարգում Անվտանգության խորհուրդը գործեւմ է խաղաղության պահպանման նպատակով եւ ներառում է հինգ մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Չինաստանը։ Այս կազմն անփոփոխ է ու անձեռնմխելի, յուրաքանչյուրն ունի «վետոյի» իրավունք, ինչը թույլ է տալիս արգելափակել ցանկացած որոշման ընդունում։ Նրանցից բացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ներառում է եւս տասը երկիր, որոնք ընտրվում են պետությունների յուրաքանչյուր տարածաշրջանային խմբից՝ ընդամենը երկու տարով։ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ի տարբերություն Գլխավոր ասամբլեայի հանձնարարական բանաձեւերի, պարտադիր են, թեեւ ոչ միշտ են կատարվում:

0 comments

Commenti


bottom of page