top of page

Նոր Զելանդիայի պաշտպանության նախարարն այցելել է Կիև

  • Anews
  • Nov 20, 2022
  • 1 min read

Նոր Զելանդիայի պաշտպանության նախարար Պենի Հենարեն այցելել է Կիեւ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք քննարկել ենք վերջերս Նոր Զելանդիայի կողմից Մեծ Բրիտանիայում ուկրաինական ուժերին հետեւակի աջակցության առաքելության երկարաձգումը մինչեւ 2023 թվականի հուլիսը», - ասել է Հենարեն իր ուկրաինացի գործընկեր Օլեքսեյ Ռեզնիկովի հետ երկկողմ բանակցություններից հետո՝ մատնանշելով, որ Կիեւ կատարած այցն իր երկրի անսասան աջակցության ուժեղ ազդանշան է:

Անցյալ շաբաթ Նոր Զելանդիան հայտարարել էր, որ եւս 66 զինվորականներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ ուկրաինացի զինվորներին պատրաստելու համար:

Հենարեն այցելել է նաեւ Լեհաստան, որտեղ հանդիպել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակի հետ։

 
 
 

Comments


bottom of page