Search

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է նոր սանիտարական միջոցառումների մասին


Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է նոր սանիտարական միջոցառումների մասին երկրի ներսում կորոնավիրուսի տարածման պատճառով: Ինչպես կիրակի հաղորդել էր երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը, պետության խոշորագույն քաղաք Օքլենդը կփակվի մուտքի եւ ելքի համար, իսկ դրա բնակիչներին խորհուրդ է տրվում կրել բժշկական դիմակներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կառավարությունը որոշում է կայացրել, որ կիրակի, ժամը՝ 23.59-ից, Օքլենդում կհայտարարվի սպառնալիքի (ազգային անվտանգության եւ առողջության) երրորդ մակարդակ երեք օր ժամկետով: Այդ երեք օրը պետք է մեզ ժամանակ տա տեղեկատվություն հավաքագրելու եւ լայնամասշտաբ թեստավորում անցկացնելու համար, որպեսզի հնարավոր լինի պարզել՝ որքան լայն է վիրուսը տարածվում հասարակության մեջ»,-ասել է Արդերնը:

Վարչապետը նշել է, որ երրորդ մակարդակի սահմանափակումների համաձայն՝ բոլոր ձեռնարկություններն ու հաստատությունները Օքլենդում կփակվեն, հանրային միջոցառումների մեծ մասը կչեղարկվի, իսկ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կանցնեն հեռավար ուսուցման: Քաղաքի բնակիչները պետք է տանը մնան, իսկ փողոցներում եւ հասարակական վայրերում պահպանեն 2 մետր սոցիալական հեռավորություն եւ հնարավորության դեպքում դիմակ կրեն: Քաղաք տանող ճանապարհները կփակվեն, միջմարզային տրանսպորտի շարժումը կսահմանափակվի:

Նոր Զելանդիայի մնացած տարածքում կգործեն ավելի մեղմ սանիտարական սահմանափակումներ: Ակնկալվում է, որ բոլոր սահմանափակումները կչեղարկվեն փետրվարի 17-ին, սակայն երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, երկրի կառավարությունը կվերանայի սահմանափակումների մակարդակը:

Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է. Տիգրան Աբրահամյան

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք. մահացել է 4 մարդ

Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ

Արթուր Դավթյանը կանգնել է իր կյանքի ամենաբարդ որոշումն ընդունելու այլընտրանքի առջև. Ղազինյան

1988թ.վայրագությունները խորացան ու առավել դաժան դրսևորումներ ստացան. ՀՀ ՄԻՊ

Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է հաղթական փուլ

Ռուս գիտնականները հաստատել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: