top of page

Նշվել են ռուսաստանցիների համար ամենից շատ այցելվող անվիզա երկրները. Հայաստանը դրանց մեջ է

  • Anews
  • Jan 2, 2023
  • 1 min read


Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը մնում են ամենապոպուլյար անվիզա երկրները ռուսաստանցիների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի տուրարդյունաբերության միության փոխնախագահ Դմիտրի Գորինը։ «Ռուսաստանցիները կարող են առանց վիզայի հանգստանալու մեկնել մի շարք երկրներ։ Ամենատարածված ուղղություններն են Թուրքիան, Եգիպտոսը եւ Թաիլանդը»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Նա նաեւ նշել է, որ առանց հատուկ թույլտվության կարելի է այցելել նաեւ Բելառուս, Հայաստան, Ղազախստան, Ադրբեջան, Ուզբեկստան, Վրաստան, Սերբիա։ Տարածված են նաեւ Մալդիվներ, Ինդոնեզիա, Վիետնամ, Կուբա, Դոմինիկանա եւ Վենեսուելա ճամփորդությունները։

 
 
 

Comments


bottom of page