Search

Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աղետ. Մինասյան


Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աղետ, եւ քանի որ դա արել է հետևողական, անթաքույց և հրապարակային և շարունակում է դա անել, Նիկոլ Փաշինյանը թշնամի կառավարիչ է: Այս մասին իր հերթական «լայվի» ժամանակ նշեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով իր այսօրվա «լայվը» վերնագրել է. «Քաղաքականության մահը. ցավը իմաստավորելու համար պետք է երազանք»:

«Քաղաքականությունը գործընթաց է, որ մեջ մենք տեսնում ենք մարդկանց: Այդ մարդիկ պատմում են իրենց տեսլականների մասին, մենք տեսնում ենք՝ այո, այդ մարդիկ դրանք կարող են իրականացնել և ընտրելով այդ մարդկանց՝ մենք նրանց ենք տալիս ժողովրդի ղեկը, նրանք ստեղծում են բարիք, ավելի ապահով, հարուստ, արդար երկիր: Նիկոլ Փաշինյանը լավ կառավարիչ չէ, որովհետև նրանք, որոնք կարողանում են նշված բաները լավ կատարել լավ կառավարիչներ են: Նիկոլ Փաշինյանը վատ կառավարիչ էլ չէ, որովհետև բոլոր նրանք, որոնք նշված բաները կատարում են թերի վատ կառավարիչներ են: Նիկոլ Փաշինյանը ստեղծել է աղետ: Եվ քանի որ դա արել է հետևողական, անթաքույց և հրապարակային և շարունակում է դա անել, Նիկոլ Փաշինյանը թշնամի կառավարիչ է: Եվ որտեղ կա թշնամությունը բացակայում է քաղաքականությունը, թշնամու դեմ չես կարող պայքարել քաղաքական ձևերով: Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իրականացրեց թշնամիների ծրագրերը: Հայ ժողովուրդն ունի երկու օֆիցիալ թշնամի՝ Թուրքիան և Ադրբեջանը: Մենք չենք ընտրել նրանց որպես թշնամի, նրանք են մեզ ընտրել որպես թշնամի: Նիկոլ Փաշինյանն իրականացնում է նրանց ծրագրերը: Նրանց համար Նիկոլ Փաշինյանը լավ կառավարիչ է, մեզ համար թշնամի կառավարիչ է»,-ասաց նա:

Մինասյանի խոսքով` հիմա Հայաստանում կա մեծ դիսկուս՝ սա քաղաքակա՞ն է թե՞ ոչ: «Պետական դավաճանությունը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Հայրենքի միտումնավոր հանձնումը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: 5000 տղաների մատաղ անելը քաղաքական գործընթաց է թե՞ ոչ: 21-րդ դարում 115 գերի ունենալը, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և այսօր դժոխքի մեջ են քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: «Եռաբլուրը» պղծելը, սուգ հայտարարելը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Անընդմեջ ստելը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Անթաքույց թալանը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Բանակն առանց զենք թողնելը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Էս գիժ ոհմակի դեմ ելույթներով և հարցազրուցներով պայքարելը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Ֆեյսբուքում լայքեր հավաքելու համար հիմար բաներ գրելը քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Սպասել, թե հետո ինչ է ստորագրելու, որպեսզի ավելի կատաղի հարցազրույցներ տան քաղաքակա՞ն գործընթաց է թե՞ ոչ: Ես անկեղծ չգիտեմ: Ես կարծում եմ, որ սա ոչ միայն քաղաքական չէ, այլ նաև դուրս է մյուս բոլոր կողմերի էլեմենտար տրամաբանությունից»,-ասում է նա:

Միքայել Մինասյանի խոսքով` առաջին իսկ օրվանից դավաճանի ստորագրությունից հետո բացահայտվեցին աներևակայելի բաներ:

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իմ դեմ պայքարում են փոքրաթիվ էլիտան, ոչ մի խնդիր չկա, ժողովուրդը հաշտ ու համերաշխ է, թե ինչպես եմ ես դավաճանում իրենց, բայց քանի որ չգիտեմ ինչ, անում ենք քաղաքական գործընթացներ՝ ընտրություններ: Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանի արարքների մեջ որևէ պատճառահետևանքային կապ չկա, բայց մի քանի հարց եմ ուզում տալ: Առաջին՝ եթե ամեն ինչ լավ է, ժողովուրդն իրենց հետ է, 17 կուսակցությունները ոչինչ չեն անում, ինչո՞ւ եք ընտրություններ անում, գնացեք առաջ: Խնդիր չկա՝ ինչո՞ւ եք անում ընտրություններ, եթե կա խնդիր, ապա ընտրություններով չես լուծելու: Որովհետև ընտրությունները քաղաքական գործընթաց է, չպետք է լինեն ընտրություններ մինչև չտրվի քաղաքական, բարոյական և ամենակարևորը՝ քրեական գնահատական այն գործընթացներին, որոնք տեղի են ունեցել 2018 թվականից մինչև այսօր: Դրանք լի են պետական և ազգային դավաճանություններով: Քաղաքական գործընթացները չեն կարող ենց այնպես սկսվել: Սկզբում պետք է մեր երկիրն ազատենք քաղաքականությունը սպանողներից, այնուհետև պատժենք մեր երեխաներին սպանողներին սպանողներին, այնուհետև՝ պատժենք մեր երկիրը թալանողներին, այնուհետև՝ երկիրն ազատենք գործակալներից, դավաճաններից և ուղղակի անասուններից և դրանցից հետո, երբ քաղաքականությունը կունենա տեղ վերածնվելու, կսկսվի քաղաքական գործընթացը՝ ընտրությունները, երբ մարդիկ կհասկանան ինչի և ինչի միջև են ընտրում: Եվ այդտեղ, սիրելի ժողովուրդ, դուք կարող եք ասել, որ հնին վերադարձ չկա և ընտրեք նորին, կամ ասել, որ արդեն հին ու նոր չկա, արյունը մաքրել է ամեն ինչ և ընտրել ում ուզում եք, բայց ընտրության միջոցով, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ընտրությունների միջոցով»,-ասաց նա:

Միասյանի կարծիքով` Փաշինյանը կեղծել է ընտրությունները եւ սովորական ընտրություն կեղծող է:

«Նիկոլ Փաշինյանի ասածի հիմքում հետևյալն է՝ քանի որ այս ամենի հանգուցալուծումը ընտրություններն են և ես, այսինքն՝ ինքը, ամենաարդար ընտրություն կազմակերպողն եմ, կմնամ իշխանության: Իսկ հիմնականում իրեն պետք է մնալ վարչապետ, որ փողոցում իրեն չսատկացնեն: Ժողովուրդ, իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանն արդար ընտրություն է արել, թե մենք շարունակելու ենք իրար խաբել: Որովհետև ըստ իս՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ արել է ամենարդար ընտրությունները: Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանի Հանրապետության մեծ մասը՝ լաչառ մասը, ագրեսիվ մասը, անկիրթ մասը և խաբված ու հույս ունեցող մասը ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Բայց խնդրում եմ՝ ինձ անկեղծ ասեք, երբ Աբովյանում ԱԱԾ-ի Կոտայքի մարզի ղեկավարը հավաքում է բոլոր դպրոցների ղեկավարներին և ասում՝դուք բոլորդ պետք է ընտրեք «Իմ քայլին», դա արդարությա՞ն մասին է խոսում, ես չգիտեմ: Հիշո՞ւմ եք Սյունիքում ինչ էր կատարվում ընտրությունների ժամանակ: Թե՞ շատ արդար է «Իմ քայլի» գրասենյակների տասնյակներով բացումը: Ես դեմ չեմ ուղղակի մեկ հարց եմ ուզում տալ՝ այդ փողը որտեղի՞ց: Եթե այդ փողն ունեիք, շուտ բացեիք: Երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իրեն ճղճղում էր և խոսում արագաչափերի մասին, այդ փողը կար չէ՞ ենթադրաբար: Իսկ եթե նոր է հայտնվել, ապա ինչպես ասում է դասականը՝ կոռուպցիա՞: Նիկոլ Փաշինյանը սովորական ընտրություն կեղծող է, որովհետև ինքն էլ այդ համակարգի մի մասը եղել: Նիկոլ Փաշինյանը սովորական շանտաժիստ է: Նիկոլ Փաշինյանը սովորական ընտրակեղծարար է: Եվ ամենակարևորը՝ Նիկոլ Փաշինյանը դավաճան է և մարդասպան: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանը եւ ընտրությունը իրար պետք է չհանդիպեն առաջիկա 1000 տարիների ընթացքում, որովհետեւ ես Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ Արարատ Միրզոյանին մաղթում եմ լավ առողջություն, որովհետեւ մենք երկար ճանապարհ ունենք իրար հետ, ինքը՝ դեպի բանտ, իսկ մենք բոլորս դեպի լուսավոր ապագա, որովհետեւ մեր լուսավոր ապագան սկսվելու է այն վայրկյանից, երբ Նիկոլ Փաշինյանին «ռադ անենք» Կառավարության շենքից»,- ասաց նա:

Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

Պետական ու ազգային այս դեֆոլտը ես չեմ կարող մարսել ու իմ պայքարից հետ չեմ կանգնելու. Մինասյան

2021 թ. անվտանգության ինդեքսը` ըստ երկրների . Հայաստանը զբաղեցրել է 11-րդ տեղը

Այս պայքարում մենք պարտվելու իրավունք չունենք. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Առաջարկում եմ այս հարցերը հնչեցնել հայկական պետականության քարտեզին նայելիս. Հոխիկյան

Զախարովան մեկնաբանել է Նավալնիի վերաբերյալ Գերմանիայի պատասխանը

ՀԴԲ-ն հետաքննում է Կապիտոլիումի մոտ անկարգությունների գործում այլ կառավարությունների մասնակցությունը

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: