top of page

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Պետականության անկախության հռչակումից ի վեր Ուզբեկստանը զգալի հաջողությունների է հասել

քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամական և փոխվստահելի հարաբերությունները

հետագայում ևս կնպաստեն տարբեր ոլորտներում միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը` ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Շավքաթ Միրոմոնի, օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում», - նշված է վարչապետի ուղերձում։

 
 
 

Comentarios


bottom of page