top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ: Նա այդ մասին հայտնեց Facebook-ի ուղիղ եթերում, երբ աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզի Անգեղակոթ համայնքում։

«Մենք ծրագիր ունենք, Արցախ պետք է գնանք»,-ասաց վարչապետը և խնդրեց մոտակա գյուղ չմտնել ժամանակի սղության պատճառով։


Նշենք, որ այս պահին Արցախում է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով Սյունիքի մարզ է մեկնել։ Նա Ծղուկ համայնքում հանդիպեց բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրացրին արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված խնդիրներ, որոնց առնչությամբ Փաշինյանը հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:




0 comments

Comments


bottom of page