Search

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զորամասի նոր ճաշարանի բացմանը


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի N զորամասում մասնակցել է նոր ճաշարանի բացմանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն ժամանակ խոսում էինք, որ այս զորամասի ճաշարանը պետք է նորոգվի և այս ճաշարանի օրինակով մենք պետք է տեսնենք, թե ոնց ենք պատերացնում զինվորների նոր սննդակարգի մատակարարման ամբողջական պատկերը»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ  շատ կարևորում `է այս ծրագիրը, և այս պրոցեսը իր ամբողջական աջակցությունն է ունեցել առաջին րոպեներից։ «Պայմանը եղել է հետևյալը, որ մենք պետք է ամեն րոպե համոզված լինենք, որ յուրաքանչյուր կոպեկը ծախսվում է արդյունավետ։ Դա եղել է մեր պայմանը և դռնբաց, և դռնփակ քննարկումների ժամանակ։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք թափանցիկ անենք ողջ պրոցեսը, վստահ լինենք, որ մեր զինվորի համար ամեն կոպեկը ծախսվում է մաքսիմալ արդյունավետ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia