Search

Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան փողոցներով և բժշկական դիմակներ բաժանում քաղաքացիներին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է երևանյան  փողոցներում, շնորհակալություն հայտնում քաղաքացիներին դիմակ կրելու համար։

Նա նաև քաղաքացիներին անվճար դիմակներ է տրամադրում։

Քաղաքացիներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնում Փաշինյանին և իրենց երախտիքի խոսքը հայտնում ծավալած աշխատանքի համար։

Վարչապետը զբոսանքի ընթացքում մտավ նաև Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական իսնտիտուտ և ծանոթացավ, թե ինչպես են այնտեղ պահում հակահամաճարակային կանոնները։

Որոշ քաղաքացիներ իրենց հուզող հարցերով նաև մոտեցան Փաշինյանին, մի քանիսն էլ նամակներ փոխանցեցին։


Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia