top of page

Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործընթացում անհանգստացնող ազդակներ չի տեսնում

  • Anews
  • Jun 13, 2020
  • 1 min read

ree

Մաքսային անցակետերում գյուղատնտեսական ապրանքների արտահանման համար նախատեսված ընթացակարգերը սրբագրվել են այնպես, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ տեղի ունենա։

Այս մասին պարետատան նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ մշտական կապի մեջ ենք և Վերին Լարսում էլ ունենք մաքսային ներկայացուցիչ։ Այս գործակցության շրջանակներում հույս ունեմ, որ ամեն ինչ կկազմակերպենք բարձր մակարդակով։ Ներկա պահին որևէ անհանգստացնող ազդակ չունենք»,- նշեց Փաշինյանը։

 
 
 

Comments


bottom of page