Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia

Search

Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում պարտվում է անցյալի բոլոր իշխանություններին. Շարմազանով


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում պարտվում է անցյալի բոլոր իշխանություններին: Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Անվտանգության առումով մեր գործերը չեն փայլում։ 2018-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է, որ Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը մնա ՀՀ-ին։ Հիմա 2019-ն է, ու Հայաստանի գլխավոր քարտուղարի թեկնածուի հարց չեն էլ քննարկել. քննարկում են Բելառուսի թեկնածուի հարցը։ Այսինքն` ՀՀ-ն, Փաշինյանի ջանքերով Խաչատուրովին հետ կանչելով, զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասաց նա։


Նրա խոսքով` տարբերություն կա, թե ով է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարը` Ղրղըզստանի ներկայացուցի՞չն է, թե՞ մի գեներալ, որն Արցախը գիտի դիրք առ դիրք, որի համար Արցախի խնդիրը ոչ միայն ուղեղի, այլ նաև սրտի խնդիր է: Շարմազանովի պնդմամբ` սա առաջին ձախողումն էր։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից, երբ հայկական կողմի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: «Եթե համապատասխան անձնավորությունն իշխանության լուռ համաձայնությամբ ինքն իրեն ՍԴ նախագահ է հռչակել, ապա չեմ զարմանա, որ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան արթնանա, եւ սուրճ խմելուց հետո որոշի, որ ինքը Տիգրան Մեծն է»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Չնայած իշխանությունը եւ կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ամեն ինչ փայլուն է, ես կխոսեմ փաստերի լեզվով: Իշխանության երկրորդ մարդը՝ ԱԺ-ի նախագահը, հայտարարում է, որ Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոն է։ Դուք որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որ հարձակվեն դատարանների վրա, արգելափակեն դատարանների մուտքերը, որն արվում է պետության ղեկավարի կողմից: Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն, որտեղ ԱԺ կողմից ընտրված ՍԴ ներկայացուցիչն իրեն ինքնահռչակում է ՍԴ նախագահ»,- ասաց Շարմազանովը:

Նա հիշեցրեց, որ պատմության մեջ եղել է Լժե Դմիտրի առաջին, Լժե Դմիտրի երկրորդ, Եմելյան Պուգաչով։ Վերջինս ասում էր, թե ինքը Եկատերինայի ամուսինն է: Լժե Դմիտրին ասում էլ էր՝ ինքն արքայազն է։


Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև Փաշինյանի` Իրանում օտարերկրյա գործակալների մասին հայտարարությանը։

«Փաշինյանն ասաց, որ քաղաքական դաշտում կան գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ են: Եթե իմ երկրում վխտում են օտարերկրյա գործակալներ, և ուժային կառույցները ոչինչ չեն անում, ուրեմն սա քաղաքական անմեղսունակության կամ քաղաքական ջրիկության արդյունք է»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով` օտարերկրյա գործակալների հարցը չլուծած՝ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում ու Հայաստանում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են հրահրում: Սա հակապետական հայտարարություն է: Շարմազանովի հավաստմամբ` եթե Ադրբեջանը ռազմական գործություններ սկսի, ապա,կարող է դրա պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնել։

ՀՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև մայիսի 1-3-ին և հունիսի 7-13-ին Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին` նշելով, թե ի պատասխան մենք ի՞նչ ենք արել:

«Մեր իշխանությունը հասարակությունը շարունակել է բաժանել սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, Քաղաքացու օր են նշել, Պրոսպեկտում քյաբաբ-խորոված կերել ու հայտնել, թե ով էլ չի ուզում ուտի` թող գնա ու խաշ ուտի։ Սա խայտառակություն է» ,- ասաց Շարմազանովը։


Գոհար Սարգսյան