Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանի մուտքը ՀՀ արգելվել է. Մելիքյան

«Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը ևս։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։ Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը»,- գրել է Մելիքյանը:
Comments