top of page

Նիդեռլանդները դիտարկում է Patriot համակարգը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը

  • Anews
  • Jan 17, 2023
  • 1 min read

Նիդեռլանդները դիտարկում է Patriot համակարգը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Երկրի կառավարությունը շուտով վերջնական որոշում կկայացնի տեղակայման վերաբերյալ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում տալով իր աղբյուրներին։ Քննարկումներն ընթանում են Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի՝ այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ այլ դաշնակիցների պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն ուրբաթ օրը Գերմանիայի Ռամշտայն քաղաքում՝ քննարկելու Ուկրաինային զենքի մատակարարումների հարցը: Հոլանդական Patriot-ները նախկինում օգտագործվել են Պարսից ծոցի պատերազմներում եւ Թուրքիայի հարավում՝ երկիրը Սիրիայի բալիստիկ հրթիռներից պաշտպանելու համար: Անցյալ տարի Նիդեռլանդներն ու Գերմանիան ՆԱՏՕ-ի խնդրանքով համատեղ Patriot համակարգեր են տեղափոխել Սլովակիա՝ ռազմական դաշինքի արւեելյան թեւը պաշտպանելու համար:

 
 
 

Comments


bottom of page