top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Նեդ Փրայսը հրաժարական կտա



ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը այս ամիս հրաժարական կտա։ Այս մասին հայտարարություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ամերիկայում և ամբողջ աշխարհում մարդկանց համար Նեդ Փրայսը հաճախ եղել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեմքն ու ձայնը։ Նա ցուցաբերել է բացառիկ պրոֆեսիոնալիզմ և ազնվություն։ Վարչության անունից շնորհակալություն եմ հայտնում Նեդին իր հիանալի ծառայության համար»,- ասվում է Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Փրայսը, որը 2021 թվականի հունվարից զբաղեցնում էր Պետդեպարտամենտի գլխավոր մամուլի քարտուղարի պաշտոնը, կշարունակի աշխատել Բլինքենի գրասենյակում։

0 comments

Comments


bottom of page