Նա իշխանության է եկել Ադրբեջանի և Թուրքիայի շահերը առաջ տանելու համար. Մինասյան

Նիկոլը ծրագիր ունի՝ նա իշխանության է եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը առաջ տանելու համար: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
«Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Միքայել Համբարձումյանը հարցազրույց էր տվել, որում, մասնավորապես, հայտարարել էր.
1. Ազգային անվտանգության ծառայությունը գիտեր, որ պատերազմ է լինելու, եւ այդ մասին ժամանակին տեղեկացրել էր ինչպես Նիկոլին, այնպես էլ Անվտանգության խորհրդին:
2. Պատերազմի մեկնարկից 3-4 օր անց ակնհայտ դարձավ, որ ճակատում իրավիճակն աղետալի անբարենպաստ է։ Այդ մասին վարչապետին զեկուցել ենք ես, Օնիկ Գասպարյանը եւ Դավիթ Տոնոյանը: Փոխամաձայնություն կար, որ պատերազմը պետք է դադարեցնել:
3. Նիկոլը մանրակրկիտ տեղեկացված էր ռազմաճակատի իրավիճակի մասին, եւ մենք ՉԷԻՆՔ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե ինչու նա քայլեր չի ձեռնարկում պատերազմը դադարեցնելու համար:
4. Հանձնվելուց հետո իմացանք, որ հոկտեմբերի 20-ին ռուսական կողմը խաղաղության առաջարկ է ներկայացրել, որից Նիկոլը հրաժարվել է:
Անկախ Միքայել Համբարձումյանի անձի նկատմամբ իմ վերաբերմունքից, հարցազրույցը շատ խորն է, կարեւոր եւ գրագետ: Մովսես Հակոբյանից եւ Օնիկ Գասպարյանից հետո սա երրորդ բարձրաստիճան սպան է, ով լույս է սփռում պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա: Պետք է հիշել համատեքստը՝ հոկտեմբերի 20-ը պատերազմի կեսն էր, մենք մեծ կորուստներ կրեցինք, սակայն 20-ին կնքված խաղաղությունը կլիներ ոչ թե կապիտուլյացիայի, այլ պարտության խաղաղություն: Այսօր արդեն պարզ է, որ բարձրաստիճան սպաները լիովին տեղեկացրել են Նիկոլին ռազմաճակատում իրավիճակի մասին: Նիկոլը կանխամտածված թաքցնում էր Անվտանգության խորհրդի անդամներից խաղաղության առաջարկները (համենայն դեպս, նա թաքցրել է խաղաղության մասին հոկտեմբերի 20-ին Պուտինի առաջարկը): Արդեն ակնհայտ է, որ Նիկոլը միայնակ որոշում է կայացրել շարունակել պատերազմը, նույնիսկ այն բանից հետո, երբ մասնագետները խոսել են դրա շարունակման վտանգի մասին: Ամենակարեւորը (Միքայել Համբարձումյանը լռեց այս մասին) այն է, որ մենք բոլորս գիտենք՝ եւ՛ հոկտեմբերի 20-ից առաջ, եւ՛ հետո, Նիկոլին առաջարկվել է պատերազմն ավարտելու սցենարներ, որոնք նույնպես մերժվել են: Վերոնշյալից արված եզրահանգումները ցավալի են.
1. Մենք ապրում ենք արեւելյան բռնատիրության ամենանողկալի վիճակում՝ սուլթանը թքած ունի մասնագետների կարծիքի վրա: Եւ թող ձեզ չթվա, որ սա պատահականություն է, սա միտումնավոր, մտածված եւ պլանավորված մարտավարություն է:
2. Նիկոլը ծրագիր ունի՝ նա իշխանության է եկել Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը առաջ տանելու համար: Այս ծրագիրը հիմա էլ է կատարվում՝ դրա կատարումը չի դադարեցվել: Եվ եթե ինչ-որ մեկին թվում է, թե ամեն ինչ ավարտված է, սխալվում եք: Ամեն ինչ դեռ ընթացքի մեջ է: