top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՆԱՏՕ-ում գազի արտահոսքը «Հյուսիսային հոսքում» համարում են «սաբոտաժի միտումնավոր ակտերի» հետեւանք


«Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարերի վնասվածքները Բալթյան ծովի միջազգային ջրերում խոր անհանգստություն են առաջացնում։ Այս մասին նշվել է ՆԱՏՕ-ի հայտարարությունում։ «Ներկա պահին հասանելի ամբողջ տեղեկատվությունը նշում է այն մասին, որ դա սաբոտաժի միտումնավոր, ոչ խելամիտ եւ անպատասխանատու ակտերի հետեւանք է։ Այդ արտահոսքերը ռիսկեր են ստեղծում նավագնացության համար եւ զգալի վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Մենք աջակցում ենք իրականացվող հետաքննություններին՝ վնասի պատճառը պարզելու համար։ Մենք, որպես դաշնակիցներ, պարտավորվել ենք պատրաստվել, զսպել եւ պաշտպանվել էներգիայի հարկադիր օգտագործումից եւ հիբրիդային այլ մարտավարություններից պետական եւ ոչ պետական օբյեկտների կողմից։ Ցանկացած միտումնավոր հարձակում դաշնակիցների կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի դեմ կհանդիպի միասնական եւ վճռական պատասխանի»,- նշվել է հայտարարությունում։

0 comments

Comments


bottom of page