top of page

ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի հասնել. Ստոլտենբերգ

  • Anews
  • Nov 21, 2022
  • 1 min read

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է «Ուկրաինայի համար ընդունելի խաղաղության համաձայնագրի հասնել», ուստի անհրաժեշտ է համարում մեծացնել Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը։ «Ցանկացած հակամարտություն վաղ թե ուշ ավարտվում է բանակցությունների սեղանի շուրջ, սակայն մենք ցանկանում ենք հասնել խաղաղ լուծման, որն ընդունելի կլինի Ուկրաինայի համար, իսկ դա որոշվում է մարտի դաշտում գրանցած հաջողություններով», - ասել է Ստոլտենբերգը։ Դաշինքի ղեկավարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ընդլայնեն Ուկրաինային զենքի, ՀՕՊ միջոցների եւ վառելիքի մատակարարումները՝ հաշվի առնելով նրա տարածքում ռուսական հարվածների հետեւանքները։

 
 
 

Comments


bottom of page