top of page

ՆԱՏՕ-ն Ռումինիա կտեղափոխի AWACS ավիահամակարգերը՝ Ռուսաստանին հետեւելու համար

  • Anews
  • Jan 13, 2023
  • 1 min read


ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Գերմանիայից Ռումինիա կտեղափոխի AWACS հեռավոր հայտնաբերման ինքնաթիռները՝ «ռուսական ռազմական ակտիվությանը» հետեւելու համար, ասվում է դաշինքի հայտարարության մեջ: «ՆԱՏՕ-ն AWACS ավիահամակարգերը կտեղակայի Բուխարեստում։ Ինքնաթիռների ժամանումը նախատեսված է 2023 թվականի հունվարի 17-ին, նրանք տարածաշրջանում կապահովեն դաշինքի ուժեղացված ներկայությունը եւ Ռուսաստանի ռազմական ակտիվության մոնիթորինգը», - նշվում է հաղորդագրւթյունում։ ՆԱՏՕ-ն ավիահամակարգերի տեղափոխումը պայմանավորել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության հետ եւ հայտարարել, որ «ոչ մի կասկած չպետք է լինի դաշինքի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու ՆԱՏՕ-ի վճռականության մեջ»։ Դաշինքում նշել են, որ «AWACS համակարգերը կարող են ինքնաթիռներ հայտնաբերել հարյուրավոր կիլոմետրերի վրա, ինչը նրանց դարձնում է ՆԱՏՕ-ի զսպման եւ պաշտպանության համար կարեւոր բաղադրիչ»: Առաքելությունը նախատեսված է մի քանի շաբաթ։ ՆԱՏՕ-ն չի հստակեցրել, թե քանի AWACS ինքնաթիռ կուղարկվի Ռումինիա։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գերմանիայում կա 14 նման ինքնաթիռ, որոնցից երեքը կուղարկվեն Ռումինիա։

 
 
 

Comments


bottom of page