ՆԱՏՕ-ն շուտով Ուկրաինային «անօդաչու թռչող սարքերի հարյուրավոր խլացուցիչներ» կտրամադրի

ՆԱՏՕ-ն այսուհետ եւս կմեծացնի Ուկրաինային աջակցությունը՝ միաժամանակ ուժեղացնելով պաշտպանությունն ու զսպումը եւ աշխատելով ծայրահեղ կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանությունն ավելցնելու ուղղությամբ, ասել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն շուտով Ուկրաինային կտրամադրի «անօդաչու սարքերի հարյուրավոր խլացուցիչներ՝ ռուսական եւ իրանական անօդաչու սարքերի դեմ օգտագործելու համար»։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները նաեւ որոշել են ավելացնել դաշնակիցների զինամթերքի պաշարները եւ արագացնել միջոցների մատակարարումը Ուկրաինային մի քանի ամիս զենք մատակարարելուց հետո: Սա ներառում է «արդյունաբերությանը երկարաժամկետ պահանջարկ ապահովելը, որն անհրաժեշտ է արտադրությունն ավելացնելու համար»,- ասել է Սթոլթենբերգը:
Դաշնակիցները նաեւ պայմանավորվել են էլ ավելի բարձրացնել կրիտիկական կարեւոր ստորջրյա եւ էներգետիկ ենթակառուցվածքների կայունությունը: «Հյուսիսային հոսք» գազատարում դիվերսիայից հետո ՆԱՏՕ-ն կրկնապատկել է իր ներկայությունը Բալթիկ եւ Հյուսիսային ծովերում՝ մինչեւ 30 նավեր՝ ծովային պարեկային ավիացիայի եւ ստորջրյա միջոցների աջակցությամբ»:
Comments