ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
- Anews
- Mar 7, 2023
- 1 min read

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել կառույցի գլխավոր քարտուղարի՝ Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով խորհրդական Խավիեր Կոլոմինան:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մենք չափազանց մտահոգված ենք Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած մահացու միջադեպի առնչությամբ: Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրների՝ բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»:
Comentarios