ՆԱՏՕ-ի խնդիրն է աջակցել Ուկրաինային․ Սթոլտենբերգ
- Anews
- Aug 4, 2022
- 1 min read

Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի խնդիրներից մեկը Կիեւին աջակցելն է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը՝ ելույթ ունենալով նորվեգական Ուտոյա կղզում։
«ՆԱՏՕ-ն այս հակամարտությունում երկու խնդիր ունի` աջակցել Ուկրաինային եւ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի։ Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքը։ Այս իրավունքն ամրագրված է միջազգային իրավունքով։ Ուկրաինացի ժողովուրդը մեծ քաջություն դրսեւորեց ողջ պատերազմի ընթացքում»,-ասել է նա։
Ստոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բարոյական պարտավորություն ունի աջակցել Ուկրաինային։
«Ուկրաինան անկախ երկիր է, որն ունի ավելի քան 40 միլիոն բնակչություն։ Ուկրաինացի ժողովուրդն անհիմն կերպով ենթարկվում է դաժան նվաճողական պատերազմի։ Մենք տեսնում ենք ռազմական գործողություններ, քաղաքացիական հարձակումներ եւ ավերածություններ, որոնք չեն տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մենք չենք կարող անտարբեր լինել սրա նկատմամբ»,-հավելել է գլխավոր քարտուղարը:
Comments