top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՆԱՏՕ-ի երկրներն իրենց հարցերը պետք է լուծեն երկխոսությամբ. Գերմանիայի ԱԳ նախարար




Աթենքում, անդրադառնալով Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ առկա տարաձայնություններին, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուբոքն ասել է, որ ՆԱՏO անդամ պետություններն իրենց հակամարտությունները պետք է լուծեն երկխոսության միջոցով, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, ու Հունաստանն ու Կիպրոսը մեղադրել են Անկարային լարվածությունը սրելու համար, քանի որ Անկարան պատրաստվում է հաջորդ ամիս, բնական գազ որոնելու նպատակով, հորատման համար նավ ուղարկել Միջերկրական ծով:

«Դաշինքի ներսում պայքարի առկայությունը հենց այն է, ինչ ցանկանում է ՌԴ նախագահը», - ասել է Բուրբոքը՝ հավելելով, որ իր ուղերձը կկրկնի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ։

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, իր հերթին, հայտարարել է, որ Հունաստանը միշտ պատրաստ է եղել Թուրքիայի հետ երկխոսության, սակայն՝ երկխոսության միջազգային իրավունքի շրջանակներում։ Նա նաեւ նշել է, որ բարձրացրել է Գերմանիայի կողմից Թուրքիային U-124 դասի սուզանավերի վաճառքի հարցը, քանի որ այդ քայլը կարող է հօգուտ Թուրքիայի շրջել Արեւելյան Միջերկրական ծովում ուժերի հավասարակշռությունը:

0 comments

Comentários


bottom of page