ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը տեղի կունենա ապրիլի 4-5-ին Բրյուսելում
- Anews
- Mar 7, 2023
- 1 min read

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարների նիստը տեղի կունենա ապրիլի 4-5-ին Բրյուսելում, դաշինքի կենտրոնատեղիում, տեղեկացրել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունում։ «Հյուսիսատլանտյան խորհրդի հանդիպումը ԱԳՆ ղեկավարների մակարդակով տեղի կունենա ապրիլի 4-5-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնատեղիում։ Հանդիպումը կգլխավորի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը»,- նշվել է տարածված հաղորդագրությունում։ Նիստի օրակարգի մասին առայժմ չի տեղեկացվել։
Kommentare