ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլտենբերգը կարող է դառնալ ԱՄՀ-ի ղեկավար
- Anews
- Dec 22, 2022
- 1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը կարող է դառնալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավարը, տեղեկացրել է ТВ2 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Սթոլտենբերգի նշանակումը նոր պաշտոնին կարող է տեղի ունենալ դաշինքի ղեկավարի պաշտոնում նրա լիազորությունների ավարտից հետո, այսինքն՝ մինչեւ 2023թ. հոկտեմբերի 1-ը։ Ավելի վաղ Յենս Սթոլտենբերգը հայտարարել էր, որ առայժմ չի մտածում Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի պաշտոնում մանդատը երկարացնելու մասին։ Սթոլտենբերգի խոսքով՝ ներկայում ինքը կենտրոնացել է իր ընթացիկ պարտականությունների կատարման վրա։ Սթոլտենբերգը, որը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2014թ. հոկտեմբերի 1-ից, միեւնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ դաշինքի երկրները կկարողանան իրեն արժանի փոխարինող գտնել։
Comments