ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ի հավանական թեկնածուն Կանադայի վարչապետն է․ NYT
- Anews
- Nov 5, 2022
- 1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ԱՄՆ-ի հավանական թեկնածուն Կանադայի վարչապետ Խրիստե Ֆրիլանդն է, գրում է NYT-ը։ Նա ուկրաինական արմատներ ունի։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների շրջանում արդեն պայքար է սկսվել, թե ով է փոխարինելու գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին, որի լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի աշնանը։ Վաշինգտոնը գլխավոր թեկնածու է համարում Ֆրիլանդին, որն ավելի վաղ զբաղեցնում էր երկրի արտգործնախարարի պաշտոնը։ Պարբերականը նշում է, որ Ֆրիլանդը բազմաթիվ առավելություններ ունի․ նա տիրապետում է օտար լեզուների, ներառյալ՝ ռուսերենն ու ուկրաիներենը, կարողանում է մամուլի ասուլիսներ անցկացնել եւ հանրային ելույթներ ունենալ եւ ղեկավարել է «բարդ գերատեսչություններ»։ Բացի այդ, Ֆրիլանդը հաջողության դեպքում կդառնա ՆԱՏՕ-ի առաջին կին գլխավոր քարտուղարը եւ Կանադայի առաջին քաղաքացին, որը գլխավորել է ՆԱՏՕ-ն։
Comments