top of page
Search

Նավթի համաշխարհային գները նվազում են 1 տոկոսով



Նավթի համաշխարհային գներն օգոստոսի առաջին օրն առավոտյան նվազում են ավելի քան 1 տոկոսով, ներդրողները կրկին վստահ չեն հումքի պահանջարկի հարցում չինական մակրովիճակագրության հրապարակումից հետո, ինչպես նաեւ սպասելով ՕՊԵԿ+-ի նիստին, վկայում են աճուրդների տվյալները։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազում է 1,01 տոկոսով՝ 102,92 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսը՝ 1,33 տոկոսով՝ 97,31 դոլար։ Գործնական ակտիվության ինդեքսը (PMI) Չինաստանի արտադրական հատվածում, Caixin գործնական պարբերականի տվյալներով, հուլիսին նվազել է 50,4 կետով՝ հունիսի 51,7 կետի մակարդակի համեմատ։ Այս տվյալները թույլ են տալիս վերանայել նավթի պահանջարկի կանխատեսումը դեպի ներքև այս խոշոր շուկայում։

0 comments

留言


bottom of page