Նավթի գները կայունացել են
- Anews
- Jul 27, 2022
- 1 min read

Չորեքշաբթի օրը նավթի գները կայունացել են, քանի որ պահանջարկի թուլացման հետ կապված մտահոգությունները փոխհատուցել են արդյունաբերական տվյալները, որոնք ԱՄՆ հումքի պաշարների ավելի մեծ նվազում են ցույց տվել, քան սպասվում էր, հայտնում է Reuters-ը: Brent տեսակի նավթի ֆյուչերսներն այսօր առավոտյան 104.55 դոլար են կազմել բարելի դիմաց՝ բարձրանալով 15 ցենտով կամ 0.1 տոկոսով։ Ամերիկյան West Texas Intermediate-ը (WTI) թանկացել է 27 ցենտով կամ 0.5 տոկոսով՝ մինչեւ 95.25 դոլար բարելի դիմաց։ Երեքշաբթի հաշվարկներից հետո Ամերիկյան նավթային ինստիտուտի արդյունաբերական խումբը հայտնել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ հումքի պաշարները կրճատվել են 4 միլիոն բարելով: Դա չորս անգամ գերազանցել է Reuters-ի հարցման վերլուծաբանների ակնկալած անկումը:
Comments