Նավթի գները բարձրանում են
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի բարձրանում են ավելի քան 1 տոկոսով, ներդրողները սպասում են շուկայում այդ հումքի առաջարկի կրճատման, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն ավելանում է 1,08 տոկոսով՝ մեկ բարելը 100,09 դոլար, WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսինը՝ նույնպես 1,08 տոկոսով՝ 94,15 դոլար։
«Չնայած տոկոսադրույքի բարձրացումը խթանող կենտրոնական բանկերի «բազեի» տրամադրվածությանը եւ թույլ տնտեսական հեռանկարներին՝ նավթի գինը շարունակում է բարձրանալ, քանի որ առաջարկի հետ կապված դժվարություններին աջակցում են «ցլային» տրամադրությունները»,- «Բլումբերգ» գործակալությանն ասել է Սինգապուրում Vanir Global Markets Pte-ի կառավարիչ-տնօրեն Ջեյմս Ուիսթլերը։
Մասնավորապես, շուկան սպասում է նավթի ընդհանուր առաջարկի կրճատման Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի հայտարարությունից հետո այն մասին, թե ՕՊԵԿ-ը կարող է կրճատել նավթի արդյունահանումը։
Comments