top of page

ՆԱՍԱ-ի ղեկավարը քննադատել է Չինաստանին

  • Anews
  • Jul 31, 2022
  • 1 min read

Շաբաթ օրը չինական հրթիռը անվերահսկելի վերադարձել է Երկիր, հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները՝ քննադատելով Պեկինին՝ պոտենցիալ վտանգավոր օբյեկտի վայրէջքի մասի» տեղեկությունները չկիսելու համար, գրել է The Guardian-ը։ ԱՄՆ-ի տիեզերական հրամանատարությունը հաստատել է, որ Long March 5B հրթիռը ներթափանցել է Երկրի մթնոլորտ Հնդկական օվկիանոսի վրայով, սակայն բեկորների հնարավոր ցրման եւ հարվածի վայրի վերաբերյալ բոլոր հարցերը փոխանվցել է Չինաստան: Հիշեցնեն, որ հրթիռն օգտագործվել էր անցյալ կիրակի`Wentian կոչվող անօդաչու տիեզերանավն արձակելու նպատակով: ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը քննադատել է Պեկինին՝ ասելով, որ հրթիռի արձակման մանրամասները կիսելուց հրաժարվելը անպատասխանատու եւ ռիսկային քայլ է: Չինաստանը, իր հերթին, նշել էր, որ ուշադիր հետեւելու է բեկորների տարածմանը՝ շեշտելով, որ դրանք մարդկանց համար վտանգ չեն ներկայացնում:

 
 
 

Comments


bottom of page