Search

Նախավավերացման աշխատաժողով Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ

Այսօր՝ հուլիսի 10-ին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունում (GIZ) տեղի ունեցավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) նախավավերացման աշխատաժողով Հայաստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի և ԱՃԹՆ-ի քարտուղարության հետ: Աշխատաժողովը վարում էր Գերմանիայի ԱՃԹՆ-ի քարտուղարության ղեկավար Բորիս Ռեդերը: Հայաստանի Հանրապետությունը պետք է անցնի ԱՃԹՆ-ի առաջին միջազգային վավերացումը, որը մեկնարկելու է սեպտեմբերին։ Վավերացման ընթացքում գնահատվում է երկրի առաջընթացն ԱՃԹՆ-ի ստանդարտի բոլոր պահանջների իրականացման առումով։ Վավերացման գնահատականի հիման վրա ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը հաստատում է երկրի առաջընթացը (կարգավիճակը)։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է ԱՃԹՆ-ի վավերացման ընթացակարգը, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի վավերացման ժամանակացույցի նախագիծը, ԲՇԽ-ի (խմբակցությունների) դերը և պարտականությունները, Գերմանիայի վավերացման փորձը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նախավավերացման գնահատման թերթիկը, քննարկվել են կոնկրետ պահանջները, դրանց իրականացման կարգավիճակը, վավերացման ընթացքում դրանց գնահատումը և հնարավոր ճշգրտումների կարիքը: Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին հետաքրքրող հարցերին հարց ու պատասխան ֆորմատով տրվել են պատասխաններ, քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր: Աշխատաժողվը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia