Search

Նախաձեռնությունը ստեղծելիս հաշվի են առել ճանապարհը, որն անցնելու են Սփյուռքն ու Հայաստանը՝ միասին


ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ նախաձեռնության համար կարևոր է ոչ այնքան վերջնարդյունքը, այլ այն ճանապարհը, որն անցնելու են Սփյուռքն ու Հայաստանը՝ միասին։ Մենք մտածեցինք, որ պետք է վերցնել մի ուղղություն և ինչ-որ մի ուղությամբ շարժվել, որպեսզի կարողանանք արդյունքներն էլ գրանցել: Այս մասին Հայաստանի Հանրային Ռադիո-ի եթերում` ՍՓՅՈՒՌՔԻ ՁԱՅՆԸ հաղորդման ժամանակ ասել է «Հայրենիք-Սփյուռք» նախաձեռնության հիմնադիրներից Ատոմ Մխիթարյանը: Ամենակարևոր նպատակը, որ մենք մեր առջև դրել ենք, դա Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման խնդիրները Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում պահելն է:

Մի քանի ամիս առաջ` արցախյան վերջին պատերազմից հետո, Հայաստանում ստեղծված «Հայրենիք-Սփյուռք» նախաձեռնության համահիմնադիրներից Ատոմ Մխիթարյանը նշել է, որ արդեն հարյուրից ավելի անդամներ ունեն տարբեր երկրներից: Ստեղծել են ձևաթուղթ, որը լրացնելով կարելի է դառնալ այս նախաձեռնության անդամ:

Բացի այդ, եթե կան անհատներ կամ կազմակերպություններ, որոնք ուզում են ներդրումներ անել կամ բիզնես ստեղծել, կարող են օգտվել այս հարթակից։ Մասնագիտական կամուրջներ և ընկերակցություններ ստեղծելը ևս կարևոր նպատակներից է։


«Գիտություն, կրթություն և այլ ոլորտներ, որոնց զարգացումը կարելի է միասին իրագործել՝ համաշխարհային մասշտաբի արդյունքներ գրանցելու համար»,- ասել է Ատոմ Մխիթարյանը:


Հին ու նոր Սփյուռքի հետ աշխատանքի համար ընտրված ուղենիշը կլինի հայրենիքի ապագան կառուցելուն և զարգացնելուն ուղղված ծրագրերը։ Այս նախաձեռնությունը ստեղծելիս հաշվի են առել ոչ այնքան վերջնարդյունքն, այլ այն ճանապարհը, որն անցնելու են Սփյուռքն ու Հայաստանը՝ միասին։

Խորտակվողը ոչ թե ինչ-որ մի օտար երկիր է, այլ դարերի հարվածներից մի կտոր մնացած Հայրենիք

Երկուշաբթի օրը կարևոր օր է մեր հարցերի հանգուցալուծման իմաստով. Սաղաթելյան

Ոստիկանության գնդապետ Արթուր Խառատյանը սատարում է ԳՇ-ին և պահանջում Փաշինյանի հրաժարականը

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի

Նորակոչիկների հետ անցկացվել են շարային պարապմունքներ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: